ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակում սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը
04/05/2022 15:52
![ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակում սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/36238172a38bd856b27a4659acd2976c.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Երեւանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հատվում են մայրաքաղաքի երեք կենտրոնական պողոտաները՝ Մաշտոցի, Բաղրամյան եւ Սայաթ-Նովայի, սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով։ Առաջիկա րոպեներին կհայտարարվի հետագա գործողությունների մասին, փոխանցում է News.am-ը։
Նշենք, որ մայիսի 4-ի առավոտվանից ընդդիմության կողմնակիցները գերազանցապես Երեւանում ժամանակավորապես փակում էին հիմնական երթուղիները։ Մայրաքաղաքի սահմաններից դուրս նույնպես մայրուղիների փակման նման մի քանի գործողություններ են կատարվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում