Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի
05/05/2022 11:37

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 49 քաղաքացի», – Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում