Երևանում և մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում․ Իշխան Սաղաթելյան
05/05/2022 12:10

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ քաղաքացիները, քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց՝ իբր Երևանում փակ ճանապարհ չկա. ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների՞, թե՞ Նիկոլի:
Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:
Սիրելի՛ ժողովուրդ, միացե՛ք այս պայքարին, տե՛ր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում