Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին Երեւանում առանձնակի դաժանությամբ կնոջ սպանության մեջ մեղադրվող Ն. Ս-ն համայնքներից մեկի ղեկավարի որդին է:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ին կինը լքել էր, ամուսնալուծվածի կարգավիճակում էին: Այս տեղեկությունը սակայն, Ն. Ս-ի հայրը Aravot.am-ի հետ զրույցում մասամբ հերքեց. «Չգիտեմ՝ ով է ձեզ նման տեղեկություն տվել, ես նման տեղեկություն չունեմ: Այնպես չէ, որ միասին էին, բայց ամուսնալուծված էլ չէին»:
Սպանության մեջ մեղադրվողի հայրն ասաց՝ տեղեկություն չունի, թե որդին ինչ հաշիվներ է ունեցել կնոջ հետ, ինչ է փորձել պարզել կնոջից դեպքի օրը: Նա ասաց, որ որդու ընտանեկան հարցերից հստակ տեղեկություն չունի:
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ն թմրամիջոցի ազդեցության տակ է կնոջը սպանել, կայքի զրուցակիցն այս տեղեկությանն այսպես արձագանքեց. «Թող բժշկությունն արդեն դրանով հետաքրքրվի, իմանա, եթե հիմա ասեմ՝ ոչ, կարող է մտածեք, տղայիս պաշտպանում եմ: 32 տարի իմ տղան է, նման բան իր մոտ չեմ տեսել, ոչ թմրամիջոց, ոչ ալկոհոլ, ոչ էլ հասարակ սիգարետ»:
Հետաքրքրական է, որ Ն. Ս-ն մամուլում հայտնվեց դեռ 2017-ին, ընկերներով ԵՊՀ դասախոս Տ. Ա-ին առեւանգելու դեպքով: Այդ ժամանակ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին դեպքի առթիվ:
Ն. Ս-ի կողմից սպանվածը հենց ԵՊՀ դասախոս Տ. Ա-ն է, որը փաստորեն դարձել էր նրա կինը: Ն. Ս.-ն նաեւ նախկին դատապարտյալ է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում