Տավուշում արագ տեմպերով 2-րդ ու 3-րդ գիծ խրամատներ են փորում, որ հողերը նվիրեն թուրքերին

Տավուշում արագ տեմպերով 2-րդ ու 3-րդ գիծ խրամատներ են փորում, որ հողերը նվիրեն թուրքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, Times․am: Ֆեյսբուքյան օգտատեր Թերեզա Մխիթարյանը գրում է․

«Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում նիկոլի հրամանով:

Հասկանալի է չէ՞, որ էդ խրամատները չեն փորում, որ Տավուշը ավելի լավ պաշտպանեն: Առավոտից իրիկուն նիկոլները խոսում են թուրքի հետ խաղաղության մասին ու որ ընդհանրապես սահմանին պետք է զինվոր չլինի:

Փորում են խրամատները երրորդ գիծ, որ նիկոլները հող նվիրեն իրենց թուրք տերերին, Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերի կողմից:

Տավուշցիներին հազար անգամ զգուշացրել ենք. Նրանք չեն կարող ասել, որ չեն իմացել, նամանավան, որ Տավուշի դեպուտատ / մարզպետ, նիկոլի սանիկ-քավորներ Ղալումյան դավաճան մսագնդերը բացահայտ ասել են. «Բա ի՞նչ պետք է անենք, թուրքերին հողեր պետք է տանք»:

Մի հատ թուրք դեպուտատ տեսե՞լ եք, որ ասի հայերին հող պետք է տանք:

Էդ ասելուց հետո, տավուշցիները գնացել են դրան ընտրել են:

Տավուշցիները ընտրել են երբևիցե բանակում չծառայած նիկոլներին, ովքեր առանց որևիցե պատճառի ծառայությունից ազատել են Տավուշը հերոսաբար պաշտպանող հրամանատարներին՝ որպես հատուկ նվեր իրենց թուրք տերերի համար:

Ոնց որ մի մարդ, որ ինքն իրեն ծակում է թմրանյութ, որ շուտ կործանվի, էդպես էլ տավուշցիները, ընտրել են նիկոլներին, որ իրենց Հայրենիքի մի մասը հանձնի թուրքերին:

Տրամաբանությունից դուրս է, բայց ոնց որ զոհն ընտրի իր դահիճին:
Կարող ես հազար անգամ զգուշացնել, բայց վերջում ընտրությունը մարդն է կատարում։

Իսկապես, երբ մարդը խելքը կորցնում է, սկսում է ինքն իրեն վնասել, խորտակել այն նավը, որում նա գտնվում է:

Ափսոս : Հուսանք, որ չեն կարող ու չեն հասցնի իրականացնել այդ կործանարար պլանը»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում