ՌԴ-ի և Չինաստանի ներկայացուցիչները լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը
28/08/2013 21:21
Նմանատիպ
Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները լքել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որում քննարկվում էր Մեծ Բրիտանիայի ներկայացրած Սիրիայի վերաբերյալ բանաձևը:Այդ մասին տեղեկացնում է «Al Jazeera» հեռուստաընկերությունը: Մանրամասներ չեն հաղորդվում: Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները սկսել են արտակարգ նիստը’ նվիրված Սիրիայում առկա իրավիճակին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը տեղեկացրել էր, որ բրիտանական իշխանությունները Սիրիայի հարցով բանաձև են պատրաստել, որը պատրաստվում են ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Նա ավելացրել է, որ բանաձևը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա նախատեսում է ուժի կիրառում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում