Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈւ դիրքերի և Սոթքի հանքավայրի ուղղությամբ․ կա վիրավոր․ ՊՆ
07/05/2022 17:15

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, Times․am: Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում