Մայիսի 9-ին Արցախում Լռության րոպե կհայտարարվի
08/05/2022 13:59

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, Times․am: Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Լռության րոպեն կհայտարարվի՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում