-2.9 C
Yerevan

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երեւան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «mehrnews»-ը:

Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առեւտուրը եւ հաշվանցումը, ներդրումները, տարանցումը եւ տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը եւ գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը եւ դրանց հետ կապված այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առեւտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաեւ երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններն ու փոխադարձ առեւտրի ծավալները:

Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան կժամանի Իրանի նավթի նախարարի տեղակալի, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենի, ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալի և մի քանի այլ իրանցի պաշտոնատար անձանց հետ:

spot_imgspot_img