Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդավարուհին մահացել է

Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդավարուհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում