4 տարի առաջ ստեղծվեց պատերազմի, ստի իշխանություն. Աշոտ Մինասյան․ տեսանյութ

4 տարի առաջ ստեղծվեց պատերազմի, ստի իշխանություն. Աշոտ Մինասյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: Սրանից 100 տարի առաջ հայ հոգևորականը, մտավորականը, բարեգործը մեկ ոսկի տալով աշխարհի բոլոր ծայրերից հավաքում էին հայ երեխաներին, որպեսզի փրկեն հայությանը, իսկ այսօր այս ենիչների իշխանությունը Հայաստանը հանձնում են թուրքերին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, փոխանցում է Փաստինֆո-ն։

«24 առաջ իրենց հոգևոր հայրը հայտարարում էր, թե հեռանում է խաղաղության իշխանությունը և գալիս է պատերազմի իշխանությունը, 4 տարի առաջ սրանք եկան և ստեղծեցին պատերազմի իշխանություն, իրենց հետ բերեցին ստի իշխանություն և դատապարտեցին բոլոր գեներալներին՝ ստեր տարածելով մեր ժողովրդի մեջ, շինծու քրեական գործեր հարուցեցին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների միջև, մահվան հասցրին գեներալ Մանվել Գրիգորյանին:

Այսօր արդեն դատավճռի առջև են կանգնել իրենք, վաղը պատասխան են տալու իրենց սերունդները, ինչպես 100 տարի հետո պատասխան տվեցին թուրքերի մնացորդները, ծնկի էին եկել ու աղերսում էին՝ իրենց ներենք»,-ասաց Աշոտ Մինասյանը:
Նա կոչով դիմեց համայն հայությանը, հայ ոստիկանին, մտավորականությանը.

«Եթե կանգնած չեք հայ ժողովրդի կողքին, ուրեմն մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել»,-հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում