Նիկո՛լ, վերջին օրերդ է Կառավարական ամառանոցում՝ հաշմանդամ զինվորներին է տրվելու․ Իշխան Սաղաթելյան. տեսանյութ
09/05/2022 21:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: Խոստացել էինք, որ Կառավարական ամառանոցները սարքելու ենք վերջին պատերազմում հաշմանդամ դարձած զինվորների վերականգնողական կենտրոն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մայիսի 9-ին «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում։
«Նիկոլին ու մյուս պաշտոնյաներին այս Կառավարական ամառանոցներում շատ քիչ ժամանակ է մնացել․ մեր խոստումը կատաելու ենք՝ ՀՀ բարձրագույն պաշտոնյաներն այլևս այս ամառանոցում չեն բնակվելու, որովհետև մեր երկիրն ունի բազում խնդիրներ և այս ամառանոցը, ինչպես անցած տարվանից խոստացել ենք, դառնալու է հաշմանդամ զինվորների համար վերականգնողական կենտրոն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում