ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
10/05/2022 10:00

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում