Շարժմանը միանալու սպասումը վարչապետի հրաժարականն է․ ավտոերթի մասնակից․ տեսանյութ

Շարժմանը միանալու սպասումը վարչապետի հրաժարականն է․ ավտոերթի մասնակից․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: «Դիմադրություն» շարժմանը միանալու սպասումը վարչապետի հրաժարականն է, միայն իր հրաժարականը․ մենք 4 տարի պայքարում ենք, հուսանք սա վերջն է և ինքը կգնա՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրազեկման ավտոերթին միացած մի կին։

«Ներկա իշխանությանը ենթակա ՀՀ ոստիկանությունը, ցավում եմ, որ իր պարտականությունների մեջ չէ, որովհետև 15 տարի առաջ ոստիկանությունը կատարում էր միայն իր պարտավորությունները։ «Նախկինների» ժամանակ ամեն ինչ իր տեղում է, ներկայում ոչ ոք չի զբաղվում իր գործով, ժողովրդին կիսել է սևերի և սպիտակների, ոստիկանությանը դարձրել ժողովրդի թշնամի»,-ասաց կինը, որը նախկինում Ոստիկանության աշխատակից է եղել։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հետևեք մեզ նաև Telegram-ում