Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանը ռազմամթերքի շրջանառությամբ է զբաղվել. նոր մեղադրանք

Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանը ռազմամթերքի շրջանառությամբ է զբաղվել. նոր մեղադրանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երևան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Հիշեցնենք, որ փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։

Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։
Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաև քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։

Ստացվում է խուզարկության ժամանակ նաեւ ռազմամթերք է հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում