Հայաստանում չպետք է լինի այնպիսի իշխանություն, որը սեփական ժողովրդին ահաբեկում է՝ ի շահ թշնամիների․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: «Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերն ահռելի ներդրում են ունեցել, Ստալինգրադում և Կուրսկում կռվելիս նրանք պահում էին մեր՝ այստեղ լինել-չլինելու, մեր գոյության հարցը, որովհետև Թուրքիան մինչև վերջին վայրկյանն ուզում էր բացել երկրորդ ճակատը, որպեսզի աջակցեր ֆաշիստական Գերմանիային»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ ընդգծելով՝ նշված իրադարձություններից տասնյակ տարի անց էլ ոչինչ չի փոխվել Անկարայի հավակնություններում և վարած քաղաքականությունում, փոխանցում է Yerevan.Today.am-ը։
«Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք մինչև այսօր գալիս են Թուրքիայի, նաև Ադրբեջանի կողմից, նորանկախ Հայաստանում 1997 թվականին Ռուսաստանի Դաշնության հետ կնքվեց ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, որը գործում է մինչև հիմա։ Եվ այժմ թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՛ մեր իշխանությունների այն սպառնալիքների առնչությամբ, թե եթե մենք չզիջենք, այս մի բանն էլ չտանք, պատերազմ կլինի, ուզում եմ հարցնել՝ ի՞նչն է փոխվել․ պայմանագիրը, միջազգային երաշխիքները չեղյա՞լ են հայտարարվել, ՌԴ-ն միակողմանի դու՞րս է եկել այդ պայմանագրից։ Իսկ հնարավո՞ր է, որ մեր կողմն է փորձում դուրս գալ։ Հնարավոր է, չի բացառվում։ Դա ևս մեկ պատճառ, որ սրանք հեռանան, սեպեր չխրեն մեր ու մեր դաշնակցի միջև»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում