Դիմակավոր ոստիկանները ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանն են․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը՝ դիմակավորված ներխուժել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տուն՝ խուզարկության՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրեց, որ չգիտեն ինչ գործի շրջանակում է։
«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասաց նա։
Սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է, նշեց Արծվիկ ՄԻնասյանը, նաև փորձելով ՀՅԴ գործունեությունը կասեցնել։
«Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,-հայտարարեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում