Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը
12/05/2022 23:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է․
«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։ Այս մասին տեղակացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:
«Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։
Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ։
#ՆիկոլՀեռացիր»: