0.1 C
Yerevan

Բռնապետիկի հրահանգով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ՝ վախեցնելու նպատակով

Նմանատիպ

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...

Ծառայակիցը Ա.Ա.-ին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց. նա ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, Times․am: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։ Գրառման մեջ ասվում է․

«ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անձամբ ոչ միայն չեմ ճանաչում, այլև երբևէ չեմ հանդիպել։ Այսօր Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն են կատարել, նրան բերման ենթարկել և ձերբակալել։ Համացանցում տարածված է գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ զրուցում են երեք անձինք։ Խոսակցության թեման ուսանողությանը բողոքի ցույցերին մասնակից դարձնելու համար, ամեն ուսանողի հաշվարկով 1000 դրամի առաջարկությունն է։

Ըստ զրուցակիցներից մեկի, առաջարկությունը Ավետիք Չալաբյանի կողմից է։ Ահա այստեղ հարցեր են առաջանում․

1․ Ո՞վ է կազմակերպել երեքի խոսակցության ձայնագրությունը։

2․ Ինչու՞ չի ձերբակալվել երեքից գումարի մասին առաջարկություն անողը։

3․ Որտե՞ղ է Ավետիք Չալաբյանի կողմից, անձնապես գումար առաջարկելու ձայնագրությունը։

Եզրակացություն․

Բռնապետիկի հրահանգով քննչական կոմիտե և աած կոչվող գրպանային կառույցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ, բոլորին վախեցնելու նպատակով։

Իսկ վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու, հայաթափելու, միաժամանակ Սյունիքը (Զանգեզուրյան միջանցք), 7 հայկական գյուղերը թշնամուն հանձնելու ծրագիրն իրականացնելու խոչընդոտների վերացումն է»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

spot_imgspot_img