Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
14/05/2022 14:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։
Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում