Արցախ անվանումը գերադասող դեսպանը ետ է կանչվել Բաքվից
Նմանատիպ
Լիտվիայի նախագահ Դալիա Գրիբաուսկատեն ստորագրել է հանձնարարական, որով ետ է կանչում Հունգարիայում և Ադրբեջանում իր երկրի դեսպաններին:
Լիտվայի կառավարությունըերեկ դիմել էր երկրի նախագահին’ հետ կանչելու Հունգարիայում և Ադրբեջանում իրենց երկրի դեսպաններին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, կառավարությունը դրական եզրակացություն է տվել երկրի արտաքին գործերին նախարար Լինկյավիչուսի առաջարկությանը:
Համաձայն Լիտվայի Սահմանադրության, նախագահն է նշանակում և ետ կանչում դեսպաններին:
Համաձայն ադրբեջանական աղբյուրների, դեսպաններին հետ կանչելու պատճառը հուլիսի 8-ին «youtube»-ում տարածված տեսանյութն էր, որտեղ ենթադրվում է , որ Հունգարիայում Լիտվայի դեսպանը Արևելյան գործընկերության ծրագրի ղեկավարներից մեկի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Յուշկան իր հեռախոսային խոսակցությունների մեկի ժամանակ կարծիք է արտահայտել, որ ավելի գերադասում է Արցախ անվանումը, և այս հարցում հայերի կողմից է
Հետևեք մեզ նաև Telegram-ում