Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
14/05/2022 19:07
![Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/cd0ccec93ed6a693cf28c7fe5651e24b-1024x597.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Այս մասին հայտնում են «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:
Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում