Ծոծորակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը վատ ինքնազգացողության պատճառով 1-2 օր չէր մասնակցել բողոքի գործողություններին, այժմ Ֆրանսիայի հրապակարում է, որտեղ ընթացող հանրահավաքի ժամանակ արձագանքեց իշխանական քարոզչամեքենայի պնդումներին, թե շարժումը պառակտվել է։
«Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։
Չի՛ կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին և մեր հայրենիքին, մեր ժողովրդին»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշեց՝ պայքարը շարունակվելու է, իսկ Հայաստանին ու Արցախին դժբախտություններ բերած իշխանությունները պատասխան են տալու իրենց արածների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում