Ոստիկանը հայհոյելով ու հարվածելով բերման է ենթարկում ակցիայի մասնակցին․ տեսանյութ
16/05/2022 11:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները հարվածելով ու հայհոյելով հանեցին ավտոմեքենայի միջից ու բերման ենթարկեցին հենց փողոցի կենտրոնից՝ ավտոերթի ընթացքում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հրազդան մարզադաշտի մոտից նրան ու այլ խաղաղ ցուցարարների, առանց որևէ հիմնավորման, ոստիկանները քաշքշելով հանեցին իրենց մեքենաներից։
Ոստիկանները հաշվի չառան անգամ ցուցարարի տարիքը․ նրանք կոպիտ ուժ գործադրեցին ինչպես Գեորգի Արիստակեսյանի, այնպես էլ այլ տարեց ցուցարարների հանդեպ։
Իրավապահները այս հրապարակումը կարող են ընդունել ի գիտություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում