ԱՄՆ-ն հետախուզական արբանյակ է ուղարկել Երկիր
29/08/2013 11:25
Նմանատիպ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» ռազմակայանի եւ «United Launch Alliance» ռազմական կապալառուի մասնագետները օգոստոսի 28-ին Դելտա-4 ծանր կրող հրթիռի հաջող արձակում են իրականացրել, որն ուղեծիր է դուրս բերել հետախուզական արբանյակ, հաղորդում է «Associated Press» գործակալությանը:
Արձակումն իրականացվել է ի շահ ԱՄՆ-ի հետախուզության ազգային վարչության, որն զբաղվում է տիեզերական հետախուզմամբ: Ապարատն աշխատելու է ցածր երկրամերձ ուղեծրում, դրա ճշգրիտ ֆունկցիոնալ նպատակը եւ բնութագրերը չեն հաղորդվում:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղեծիր դուրս բերված ապարատը նախատեսված ցամաքային նպատակակետերին հետեւելու համար: Դրա խցիկների լուծաչափը թույլ է տալիս, օրինակ, նկատել ավտոմեքենաների մակնիշները: Արբանյակի արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում