Մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում․ հոգեվարքի մեջ են․ Սաղաթելյան

Մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում․ հոգեվարքի մեջ են․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: Այսօր վաղ առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիներն ավտոերթերով կաթվածահար են արել սկզբից մայրաքաղաք մտնող բոլոր գլխավոր ճանապարհները, իսկ հետո նաև Երևանի փողոցները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանության կոնկրետ ծառայողներ՝ կրկին բերետավոր, այսօր ապօրինությունների նոր նշաձող սահմանեցին: Խաղաղ ավտոերթը հավաքների ազատության իրավունքի բաղադրիչ է, որին ուժով միջամտությունը ակնհայտ ու խայտառակ իրավախախտում է: Սա՞ է այս տգետների պատկերացրած ժողովրդավարությունը: Վարորդներին մեքենայից բիրտ ուժով հանելն ու բերման ենթարկելը իսկապես աննախադեպ երևույթ է:

Բայց մենք հասկանում ենք՝ ինչու է օրվա իշխանությունն իրեն այսպես պահում: Հոգեվարքի մեջ են: Եվ սա արդեն ակնհայտ է:

Սիրելի հայրենակիցներ: Շարունակում ենք նույն ոգով և նույն տեմպով: Այսօր մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք: Վաղը առավոտյան 8:00-ից վերսկսում ենք բողոքի զանգվածային ակցիաները»,-գրել է ընդդիմադիր գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում