Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ փաստաբան
17/05/2022 15:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։
Նա մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ այն քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում