Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը
17/05/2022 18:20

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Հենց նոր ԱԱԾ քննչականից զանգ ստացա։ Արմեն Գրիգորյանն ինձ տեղեկացրեց, որ իրեն ձերբակալել են 226.2 հոդվածով՝ սորոսականների ներմուծած հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում