Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ

Կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, Times․am: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում