Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, Times․am: Ուշադրություն. Վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաև հորեղբորը. և սա Արարատնյուզի հերթական ուղղորդող հոդվածից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում:
Նա, նաեւ նշել է. «Ռեժիմը խրխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլևս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր Արարատնյուզով ուղղորդող հոդվածներ հրապարակելով։
Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ի չ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը և Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։
Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում