Իգոր Խաչատուրովի վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունը տարածած անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան

Իգոր Խաչատուրովի վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունը տարածած անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կալանավորմանը կանդրադառնա ուշ, բայց ՔԿ հաղորդագրության մասին գրառում, այնուամենայնիվ, արել է։

«Պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն», – նշել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում