Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը.

Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել…
Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն..

Հետևեք մեզ նաև Telegram-ում