Ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին զբոսնել Հրապարակում․ տեսանյութ
20/05/2022 15:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, Times․am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Կարմիր անձրևանոցներով զբոսանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը: Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում