Նյու Յորքում մզկիթները դասակարգվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
29/08/2013 12:40
Նմանատիպ
Նյու Յորքի ոստիկանական վարչությունն արձակել Է գաղտնի կարգադրություն, որի համաձայն քաղաքի բոլոր մզկիթները դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին, ինչպես հաղորդել Է «AP» գործակալությունը, որը ձեռք Է բերել ոստիկանության համապատասխան փաստաթղթերը:
Ինչպես նշել Է գործակալությունը, այդ միջոցը ոստիկանությանը թույլ Է տալիս մզկիթներ ուղարկել իր իրազեկիչներին եւ այնտեղ տեղակայել լրտեսական ապարատներ: Բացի այդ, ամեն մի ծխականի դեմ կարող Է հետաքննություն հարուցվել:
AP-ն պարզել Է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակից ի վեր ոստիկանությունն առնվազն 12 գործ Է հարուցել այն մզկիթների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես «ահաբեկչական կազմակերպություններ», հաղորդել Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում