Բրյուսելում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Բրյուսելում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը Փաշինյան – Ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Պայմանագրի էական պայմաններն են.

1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;

2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;

3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;

4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;

5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;

6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:

6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:

Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. . .»

Հետևեք մեզ նաև Telegram-ում