Հայ զինծառայող է վիրավորվել․ Ադրբեջանը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
21/05/2022 19:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, Times․am: Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում