Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան
24/05/2022 08:44

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբկցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նաեւ հավելել է. «Չե’ք մարսելու:
Չի’ ստացվելու:
Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու:
Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում