Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: «Մեր նպատակն է արգելափակել նախարարությունների շենքը, բայց՝ մասնավորապես ԱԳՆ-իշենքը , որովհետև չի սպասարկում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը, այլ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, և նրանք ովքեր մի նշույլ կասկածում էին, կարծում եմ երեկվա բրյուսելյան հանդիպումից հետո այլևս կասկածի տեղ չունեն։ Այս շենքը դավաճան Նիկոլի գլխավորությամբ արցախյան հակամարտության նշաձողը իջեցրել է այն մակարդակի , որ արդեն խոսվում է Ղարաբաղի էթնիկ հայության մասին, խոսվում է , որ արցախահայերը Ադրբեջանի կազմում պետք է ունենան լայն իրավունքներ․ հստակ, այսօր Հայաստանը տանում է՝ Արցախի հայաթափման և վերջնական կորստի ծրագիր, սա անընդունելի և չի լինելու․ Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն իմացեք, որ առ ոչինչ է»,-ԱԳՆ-ի դիմաց հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում