ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»
24/05/2022 11:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին արտաքին գործերի նախարարության շենք։
Պատգամավորները հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։
Նրանք խնդրեցին, որպեսզի փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում