Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան
24/05/2022 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել Բադալյանին:
Վստահաբար և պատասխանատու կերպով ասում եմ, որ այս գործը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայի:
Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է և մենք ունենալու ենք առանց_թուրքի_Հայաստան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում