Իրանի խորհրդարանական պատվիրակությունն ուղեւորվում Է Դամասկոս
Նմանատիպ
Իրանի մեջլիսի (խորհրդարան) պաշտոնական պատվիրակությունը մտադրվել Է պաշտոնական այցով ժամանել Դամասկոս: Ինչպես օգոստոսի 29-ին հաղորդել Է «Ֆարս» գործակալությունը, պատվիրակությունը՝ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի գլխավորությամբ, Սիրիա կուղեւորվի օգոստոսի 31-ին:
«Այցի նպատակը Սիրիայի ժողովրդի հետ Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ ժողովրդի համերաշխությունը հայտնելն Է»,- ասել Է այդ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Հոսեյն Նագավի-Հոսեյնիին:
Նա հավելել Է, որ պատվիրակության անդամների խնդիրներից մեկն Էլ Սիրիայի ներկայիս իրադրության ուսումնասիրումն Է Արեւմուտքի սպառնալիքների լույսի ներքո:
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Արեւմուտքի երկրներին նախազգուշացրել Է Սիրիայի իրադրությանը ռազմական միջամտությունից, հայտարարելով, որ դա «աղետ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար»: «ԱՄՆ-ի միջամտությունն աղետ կդառնա տարածաշրջանի համար: Տարածաշրջանն ասես վառոդի պահեստ լինի եւ ապագան հնարավոր չԷ կանխատեսել»,- հայտարարել Է Խամենեին:
Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, ելույթ ունենալով մեջլիսի օգոստոսի 28-ի նիստում, հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մյուս երկրները կարող են պատերազմ սկսել Սիրիայի դեմ, բայց այդ պատերազմը նրանք չեն ավարտելու:
Խորհրդարանի նախագահի խոսքով, «պատերազմի կրակը չի պարփակվի Սիրիայի սահմաններով, այն կտարածվի ամբողջ տարածաշրջանում եւ կկլանի ոչ մեծ, թույլ պետություններին»: Լարիջանին նախազգուշացրել Է, որ առավել մեծ վտանգ Է սպառնում Իսրայելին, որի դեմ կուղղվի բոլոր մուսուլմանների զայրույթը:
Ալի Լարիջանին նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է սիրիական հակամարտությանը ռազմական միջամտության համար մտացածին պատրվակներ օգտագործելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում