Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին․ Սուրեն Սարգսյան․ Tert.am
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, ամենածանրը ու ամենավատը մեր պատմության մեջ, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետը մեկնաբանել է Միշել-Փաշինյան-Ալիև բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու ամփոփիչ հայտարարությունը․
«Երևանը բրյուսելյան հայտարարության մասն է, համաձայնել է մի բանի, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ Պաշտոնական Երևանը համաձայնել է Արցախի վերադարձին Ադրբեջանի կազմ, հակառակի վերաբերյալ որևէ ապացույց, ձևակերպում չկա։ Ստեփանակերտը հայտնվել է փակուղում, առանց իր կամքը հարցնելու ասում են, որ պետք է ապրես Ադրբեջանի կազմում»,-նշել է Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստանի մի մարզից մյուսը գնալու մասին կետին, ապա Սարգսյանի կարծիքով, աստիճանաբար իրավիճակ կստեղծեն, որ Տիգրանաշենը մերը չէ, ճանապարհն էլ մերը չէ, և միակ այլընտրանքը Երասխից Նախիջևանով Մեղրի գնալն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում