Սպասվում է անձրև և քամու ուժգնացում
25/05/2022 08:40
![Սպասվում է անձրև և քամու ուժգնացում](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/0ff6c4925d1d87c78376697e8d73fa8d.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, Times․am: Հանրապետության տարածքում`
Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում՝
Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում