Փոխանցենք քաղաքացիների պահանջը այդ դավաճաններին․ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել ԱԽ շենք
25/05/2022 11:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, Times․am: Այս պահին շրջափակված են շարունակում մնալ Նախագահական նստավայրը, 155 աշխատակլիցներից գրեթե ոչ ոք չի կարողացել շենք մտնել մեր շրջափակումից հետո։ Այս տարածքում է գտնվում նաև Համահայկական հիմնադրամը, նրանք ևս չեն կարողացել շենք մտնել։ Ինչպես փոխանցում է Yerevan.Today.-ը, այս մասին Բաղրամյան 26-ում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Այն պետական հաստատությունները, որոնք չեն ծառայում մեր ժողովրդի և ՀՀ-ի շահերը պետք է ենթարկվեն ժողվորդի կողմից շրջափակման։ Շրջափակման մեջ է նաև ԱԽ շենքը, առաջարկում եմ պատգամավորները բարձրանան ԱԽ շենք, փոխանցելու քաղաքացիների պահնաջը այդ դավաճաններին։ Այդ շենքից հակապետական և հակահայկական բազմաթիվ հայտարարություններ են հնչել այս ընթացքում»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում