Ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն կատարելու Ադրբեջանում
29/08/2013 14:04
Նմանատիպ
Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար այդ երկիր կժամանեն ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակի 13 դիտորդներ:
Համաձայն ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության, պատվիրակության ղեյկավար կլինի Տանա դե Զուլուետան:
Ծրագրում նշվում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջան կժամանեն 30 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ առաքելություն կատարող դիտորդներ:
Երկարաժամկետ առաքելություն կատարող դիտորդները կսկսեն իրենց գործունեությունը սեպտեմբերի 10-ին և կավարտեն հոկտեմբերի 15-ին:
Իսկ կարճաժամկետ առաքելությունը կիրականացվի հոկտեմբերի 10-ին: ԵԱՀԿ-ի պատվիրակությունը Ադրբեջանը կլքի հոկտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկացնում է «Haqqin.az» լրատվական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում