«Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, Times․am: Արձագանքելով Փաշինյանի իշխանության կողմից Տիգրանաշենի հնարավոր հանձնման քննարկումներին՝ Վայոց ձորի մարզի երիտասարդները գյուղով անցնող միջպետական մայրուղու երկու հատվածներում գրել են «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի»: Ինչպես նշում են երիտասարդները՝ Հայաստան անունը սրբություն է, և իրենք այն չեն կարող գետնին գրել:
Հիշեցնենք՝ դեռևս 2019 թ., երբ Փաշինյանի իշխանության օրոք ասֆալտապատվում էր ճանապարհը, մայրուղու այն հատվածը, որն ըստ ամերիկյան նավիգացիոն համակարգի (GPS) ներառված է Ադրբեջանի սահմաններում, չի ասֆալտապատված: Այս հանգամանքը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի իշխանությունը դեռ պատերազմից մեկ տարի առաջ արդեն դավաճանական պայմանավորվածություններ ուներ Ադրբեջանի իշխանության հետ և պատրաստվում էր հանձնել ոչ միայն Արցախը, այլևս ՀՀ մի շարք տարածքներ:
Տիգրանաշենով անցնող միջպետական մայրուղու երկու հատվածներում կատարելով նշված գրառումները՝ Վայոց ձորի մարզի՝ համազգային «Դիմադրություն» շարժման մասնակից երիտասարդները ցույց են տվել, որ մերժելի են Փաշինյանի իշխանության դավադիր քայլերը, և հայրենիքի որևէ հատված չի կարող սակարկման կամ հանձնման ենթակա լինել:
Ի դեպ, Yerkir.am-ը տեղեկացել է նաև, որ նշված երիտասարդներից՝ Արման Խուդոյանին և Կարեն Քարամյանին, ովքեր պետական օղակների աշխատակիցներ են և այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, աշխատավայրերից զանգահարել և հայտնել են, որ վերջիններս պետք է ներկայանան և աշխատանքից ազատման դիմումներ գրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում