Հունաստանը տեղ չունի եվրոյի գոտում. Անգելա Մերկել
29/08/2013 14:22
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը իր նախըտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ժամանակին Հունաստանի չպետք է թույլատրել մտնել եվրոյի գոտի’ մեղադրելով իր քաղաքական մրցակիցներին այդ ամենը չկանխելու մեջ:
«Ճգնաժամն առաջացել էր դեռևս շատ տարիներ առաջ, երբ եվրոյի գոտու ստեղծման մեջ մի շարք սխալներ թույլ տրվեցին: Օրինակ’ Հունաստանին չպետք է թույլ տրվեր մտնել եվրոյի գոտի»,- ջերմ ծափահարությունների ներքո հայտարարել է Մերկելը:
Նա քննադատել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին 2001թ-ին կայացրած սխալ որոշման համար, որ Մերկելը որակել է հիմնովին սխալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում