Ջհանգիրյանը եթե էսօր չիջնի, տուն չի գնալու․ Կարին Տոնոյան․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: Այս շենքում կա նիստերի դահլիճ, որտեղ իրենց փառահեղ նիստերն են անցկացնում թող ընդունեն ծնողներին: Էստեղ ամենաշատը կլինեն 50-60 ծնողներ, եթե տեղ չլինի, միջանցքում կկանգնենք: Բոլոր ծնողներով ենք բարձրանալու, փոխանցե՛ք իրենց: Հուսով եմ՝ ծնողների հետ ընդհարում չեն ուզում։ ԲԴԽ-ի մոտ դիմելով ոստիկանին՝ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը, փոխանցում է Yerevan.Today.am-ը:
Նշենք, որ ԲԴԽ նախագահն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի հետ. վերջինները մերժում են՝ պահանջելով իջնել:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողների պահանջին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում