ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայից կհեռանան օգոստոսի 31-ին. Պան Գի Մուն
Նմանատիպ
Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայից կմեկնեն օգոստոսի 31-ի առավոտյան: Այդ մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետների խումբը Սիրիայի տարածքից կհեռանա օգոստոսի 31-ի առավոտյան, եւ, ես հուսով եմ, մինչեւ այդ պահը կկարողանա զեկուցել աշխատանքի արդյունքների մասին»,-նշել Է նա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-? ?ն:
Տեղական ԶԼՄ-ների վկայությամբ՝ Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչներն օգոստոսի 29-ի առավոտյան դուրս են եկել Դամասկոսի իրենց հյուրանոցից եւ վերսկսել աշխատանքը՝ ուղեւորվելով քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման շրջան: Ականատեսների խոսքով, իրենց առաքելության երրորդ օրը ՄԱԿ-ի ներկայացուցիչները վեց ավտոմեքենաներով կրկին մեկնել են Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձան:
Նախօրյակին Պան Գի Մունը հավաստել Է, որ հանդես Է գալիս Սիրիայում տեսչական ստուգումը շարունակելու օգտին: Նա նշել Է, որ փորձագետներին հարկավոր կլինի եւս չորս օր աշխատանքն ավարտելու համար, ինչից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքված տեղեկատվության վերլուծությանը:
Իր հերթին Մոսկվան անհրաժեշտ Է համարում քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ ավարտելու աշխատանքը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Այս փուլում անհրաժեշտ Է առավելագույնս գործի դնել քաղաքական-դիվանագիտական միջոցներն, ամենից առաջ ՄԱԿ-ի փորձագետներին, որոնք Սիրիայում կատարում են քիմիական զենքի կիրառման հնարավոր դեպքերի հետաքննություն, թույլ տալ ավարտել իրենց մանդատը եւ կատարված աշխատանքի արդյունքների մասին զե կուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- նշել Է ռուս դիվանագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում