Եգիպտոսը չի մասնակցի Սիրիա ներխուժմանը
Նմանատիպ
Եգիպտոսը դեմ Է Սիրիայում օտարերկրյա զինված ներխուժմանը եւ չի մասնակցի դրան: Այդ մասին տեղեկացնում Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, օգոստոսի 29-ին լրագրողներին հայտարարել Է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նաբիլ Ֆահմին: Ավելի վաղ այս երկրի ղեկավարությունն ընդգծել Է «Սիրիայում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը»: Սիրիայի հակամարտո ւթյունը «պետք Է լուծվի միայն քաղաքական ճանապարհով», չպետք Է դիմել ռազմական բնույթի գործողությունների, հայտարարել Է Եգիպտոսի ԱԳ նախարարը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ անընդունելի Է Սիրիայի հակամարտության մասնակիցների կողմից քիմիական զենքի կիրառումը: «ՍԱՀ-ի իրադրությունն սպառնում Է արաբների ազգային անվտանգությանը, եւ մենք բոլոր կողմերի հետ մշտական շփում ենք պահպանում»,-հայտարարել Է Ֆահմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում